Վրաստանում միջքաղաքային տրանսպորտի աշխատանքն այսօրվանից կվերականգնվի
Այսօրվանից ՝ փետրվարի 25-ից, Վրաստանում կվերականգնվի միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը: Տրանսպորտը կաշխատի նաև շաբաթ և կիրակի օրերին, հայտնում է Ալիք Մեդիան։
Այս մասին երեկ՝ կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի նիստից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Հիշեցնենք, որ միջքաղաքային տրանսպորտը Վրաստանում չէր գործում նոյեմբերի 28-ից:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր