Վրաստանում կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք է գրանցվել

Աշխարհ 13.07.2020   13:32   128

Հուլիսի 13-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք է գրանցվել. դեպքերի ընդհանուր թիվը երկրում 995 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 844 մարդ: Վարակից երկրում մինչ օրս մահացել է 15 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5001 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 219 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 31 քաղաքացի բուժվելու նպատակով տեղափոխվել է Վրաստան:



 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb