Վրաստանում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է գրանցվել

Աշխարհ 22.05.2020   11:42   207

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է գրանցվել:

Ընդհանուր առմամբ փետրվարի 27-ից ի վեր երկրում հաստատվել է 723 դեպք: Այս մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության ստեղծած stopcov.ge կայքը:

Միևնույն ժամանակ, մեկ օրում վիրուսից ապաքինվել է 10 մարդ, բուժվածներն ընդհանուր առմամբ 495-ն են:

Վիրուսից մահացել է 12 մարդ, արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է տեղափոխվել 3 քաղաքացի:

Աղբյուրը՝ aliq.ge



 Պիտակներ
         Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon