Վրաստանում կորոնավիրուսից 8 մարդ առողջացել է

Աշխարհ 23.03.2020   08:34   153

jnews.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ապաքինվել է կորոնավիրուսի ևս 5 վարակակիր:

Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի կարանտինային բաժանմունքի վարիչ Մարինա Էնդելաձեի խոսքով՝ ստացել են ևս 5 պացիենտի հետազոտման արդյունքները, այսպիսով՝ Վրաստանում ապաքինվածների ընդհանուր թիվը 8-ի հասավ:

Վրաստանում կարանտինում գտնվող քաղաքացիների թիվը 3254 է: Եվ 233 մարդ գտնվում է ստացիոնար հսկողության տակ:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների հաստատված դեպքերի թիվը 54 է:

 

 



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon