Վրաստանում կորոնավիրուսից 27-րդ մահն է գրանցվել

Աշխարհ 25.09.2020   13:14   51

Սեպտեմբերի 25-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 265 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 4 664 դեպք:

Ապաքինվել է ևս 54 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 759:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավարակի հետևանքով մահացել է 27 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5 584 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 259 նոր դեպք:

Աղբյուրը՝ jnews.ge



 Պիտակներ
         Կորոնավիրուսից


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb