Վրաստանում կորոնավիրուսի վարակի 5 նոր դեպք է գրանցվել. aliq.ge

Աշխարհ 13.05.2020   13:08   236

Մայիսի 13-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի վարակի 5 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 647: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում:

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 23 մարդ: Ընդհանուր հաշվով վարակը երկրում հաղթահարել է 372 մարդ: Կորոնավիրուսից երկրում մահացել է 11 մարդ:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 4373 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 386 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Աղբյուրը՝ aliq.ge



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon