Վրաստանում կորոնավիրուսի 527 նոր դեպք է գրանցվել

Աշխարհ 09.10.2020   13:25   25

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 527 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 10 752 դեպք:

Ապաքինվել է ևս 313 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 5 866։

Կորոնավարակի հետևանքով մահացել է 72 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 574 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Աղբյուրը՝ jnews.ge



 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb