Վրաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել

Աշխարհ 04.08.2020   14:36   185

Վրաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր քանակն այս պահին 1 182 է:

Stopcov.ge-ն հայտնում է, որ ևս 3 պացիենտ է ապաքինվել, ապաքինվածների ընդհանուր թիվը երկրում 962 է: Կարանտինում 7007 մարդ է:

Արտերկրից բուժման նպատակով տեղափոխվել և ներկայումս բուժում է ստանում Վրաստանի 41 քաղաքացի:

Վրաստանում կորոնավիրուսի պատմության ողջ ընթացքում մահվան դեպքերի թիվը 17 է:

Գործում են կառավարության միասնական` 144 և Առողջապահության նախարարության՝ 1505 համարներով թեժ գծերը:

Աղբյուրը՝ jnews.ge


 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb