Վրաստանում կորոնավարակի 187 նոր դեպք է գրանցվել

Աշխարհ 19.09.2020   14:29   51

Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 187 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 3 306 դեպք:

Ապաքինվել է ևս 46 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 481:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավարակի հետևանքով մահացել է 19 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5014 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

Աղբյուրը՝ jnews.ge



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb