Վրաստանում կորոնավարակի 182 նոր դեպք է գրանցվել

Աշխարհ 18.09.2020   12:48   30

Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 182 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 3119 դեպք:

Ապաքինվել է ևս 6 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1412։

Կորոնավարակի հետևանքով մահացել է 19 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 6633 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Աղբյուրը՝ jnews.ge



 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb