Վրաստանում կոմունալ վճարների սուբսիդավորման մեկնարկը՝ նոյեմբերի 1-ից

Աշխարհ 29.10.2020   18:45   55

aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտնել է, որ կառավարության հակաճգնաժամային 3-րդ ծրագիրը մեկնարկում է նոյեմբերի 1-ից:

Այն ենթադրում է 4 ամսվա կոմունալ վճարների փոխհատուցում: Ինպես նախորդ փուլում, այս անգամ ևս ծրագրի շահառու կլինեն այն սպառողները, որոնք օգտագործում են ամսական մինչև 200 կվ էլեկտրաէներգիա և մինչև 200 խմ գազ: Պետությունը կփոխհատուցի նաև ջրի ու աղբի վարձավճարները` 4 ամսվա ընթացքում:

Վարչապետն ասել է, որ  այսօրվա դրությամբ սա նվազագույնն է, ինչով կառավարությունը  պետք է աջակցի իր քաղաքացիներին, սակայն սա մեծ օգնություն է այն մարդկանց համար, ովքեր պանդեմիայի հետևանքով կորցրել են եկամուտը: Ովքեր չունեն այս ծրագրի կարիքը, կարող են հատուկ դիմումով հրաժարվել։


 Պիտակներ
         կոմունալ վճարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb