Վրաստանում կարանտին չի մտցվի

Աշխարհ 14.09.2020   18:37   39

Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում կարանտին կամ արտակարգ դրություն մտցնել երկրում, Sputnik Georgia-ի փոխանցմամբ`  հայտարարել է կառավարության վարչակազմի ղեկավար Նատիա Մեզվրիշվիլին կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:

Ըստ նրա՝ այսօր և՛ պետությունը, և՛ առողջապահական համակարգը, և՛ հիվանդանոցային հատվածը շատ ավելի լավ են պատրաստված համաճարակի դեմ պայքարին:

«Կառավարությունն այսօր լիովին վերահսկում է իրավիճակը, բայց չպետք է մոռանանք, որ վարակների թիվն աճում է, և մենք պետք է հատկապես զգույշ լինենք: Չնայած իրավիճակը վերահսկվում է` մենք պետք է պահպանենք սոցիալական հեռավորությունը, դիմակ կրենք և զերծ մնանք հավաքույթներից», - ասել է Մեզվրիշվիլին: 

Նա խնդրել է բնակչությանը ըմբռնումով վերաբերվել ծիսական միջոցառումների և տոնակատարությունների, հատկապես հարսանիքների անցկացման հետ կապված սահմանափակումներին։ Մեզվրիշվիլիի խոսքով՝ հարսանիքները էապես ազդել են վարակվածների թվի ավելացման հարցում։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb