Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Աշխարհ 27.05.2020   14:49   438

Մայիսի 27-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության հատուկ ստեղծված կայքում:

Կայքի տվյալներով, այսօրվա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակը կազմում է 735:

Ապաքինվել է ևս 20 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր քանակը կազմում է 557 հոգի:

Բացի այդ, Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով արտասահմանից վերադարձել է հայրենիք:

Կորոնավիրուսից երկրում մահացել է 1 պացիենտ:

Կարանտինում է գտնվում 3076 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 250:

Աղբյուրը՝ jnews.ge



 Պիտակներ
         Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb