Վրաստանում հացը չի թանկանա

Հրատապ 26.03.2021   18:15   60

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը քննարկում է շարունակել ցորենի ալյուրի սուբսիդավորման ծրագիրն` առաջիկա 3 ամսվա համար։

Հացի թանկացումից խուսափելու համար իշխանությունը որոշում է կայացրել առաջին տեսակի ալյուրի սուբսիդավորումը, որ ուժի մեջ է մինչ մարտի վերջ, շարունակել։ Սկզբում 50 կգ-անոց պարկի առաջին տեսակի ալյուրի համար սուբսիդավորումը կազմում էր 10 լարի, հետո 15 լարի որոշվեց։

Ցորենի վատ բերքը, պանդեմիան եւ դրանով պայմանավորված տնտեսական ճգնաժամը, լարիի փոխարժեքի  տատանումը հանգեցրել են ալյուրի թանկացման. նախորդ դեկտեմբերից 4 ամսով հաստատվեց ալյուրի սուբսիդավորումը, և հացի գինը չփոխվեց։ 

1 պարկ ալյուրի համար գինը սահմանվել է 53 լարի (մոտ 16 դոլար)։ Այսինքն այն ալրաղաց ընկերությունները,  որոնք 53 լարիով ալյուր կվաճառեն հաց արտադրողներին, կստանան պետական սուբսիդավորում։ Մրցույթին մասնակցել է 10, հաղթել 8 ընկերություն։


 Պիտակներ
         հաց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb