Վրաստանում գրանցվել է «խոզի գրիպից» մահվան 19-րդ դեպքը

Աշխարհ 22.01.2019   12:24   245

Apsny.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանում գրիպի H1N1 վիրուսի («խոզի գրիպ») սրացման հետևանքով գրանցվել է մահվան 19-րդ դեպքը։

Քութաիսի քաղաքի հիվանդանոցում վիրուսի բարդացման հետևանքով 32-ամյա հղի կին է մահացել։

Վրաստանի իշխանությունները շարունակում են «խոզի գրիպի» տարածման դեմ հատուկ միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես՝ բոլոր քաղաքացիները կկարողանան ստանալ «Տամիֆլյու» հակավիրուսային դեղամիջոցը, իսկ բուժօգնությունը քաղաքացիներին կտրամադրվի անվճար:

 



 Պիտակներ
         «խոզի գրիպ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon