Վրաստանում գրանցվել է վարակման կորոնավիրուսի 472 նոր դեպք

Իրադարձային 08.10.2020   14:00   35

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 472 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 10 225 դեպք: Ապաքինվել է ևս 318 պացիենտ, ապաքինվածների թիվը կազմում է 5 553:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է ևս 3 մարդ: Ընդհանուր առմամբ զոհերի թիվը հասել է 66-ի:

Կարանտինի ռեժիմում է մնում 5 574 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 836 մարդ:



 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb