Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 493 նոր դեպք

Աշխարհ 23.02.2021   14:21   51

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 493 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 552 մարդ, մահացել է 10 պացիենտ:

Այս պահի դրությամբ, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 268 995 դեպք, այստեղից ապաքինվել է 262 796 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 457:

Վերջին մեկ օրում Վրաստանում կատարվել է 19 869 թեստավորում։


 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb