Վրաստանում դատարանները հնարավոր է հեռավար աշխատեն

Աշխարհ 16.09.2020   09:57   34

Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհուրդը խորհուրդ է տալիս կորոնավիրուսի համաճարակի պատճառով դատական ​​նիստերն անցկացնել հեռավար կարգով: Այդ մասին ասել է խորհրդի քարտուղար Գեորգի Միքաուտաձեն:

«Քանի որ վարակվածների թիվն աճում է, մենք ընդունեցինք առաջարկություններ գործընթացները հեռավար կարգով անցկացնելու վերաբերյալ: Բացի այդ, պաշտոնյաները, ելնելով իրենց իսկ անվտանգությունից, պետք է հնարավորինս ձեռնպահ մնան դատարանի շենքերում հայտնվելուց, եթե այդպիսի անհրաժեշտություն չկա: Մենք ունենք կայք, որը սպասարկում է քաղաքացիներին, և նրանք կարող են ստանալ իրենց անհրաժեշտ ծառայությունները», – ասաց Միքաուտաձեն:

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 170 նոր դեպք, ապաքինվել է 12 մարդ:



 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb