Վրաստանում ցուցարարները ԿԸՀ-ի մոտ քարերով հարվածել են երկաթե ցանկապատին

Աշխարհ 06.11.2020   11:08   55

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների անդամներն ու կողմնակիցները երեկ ուշ երեկոյան ցույց են անցկացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց, հայտնում է 1tv.ge-ն։

Ցուցարարների ու ԿԸՀ-ի շենքի միջև տեղադրված է երկաթե ցանկապատ: Ցուցարարները քարերով հարվածել են ցանկապատին և հայտարարել, որ «կեղծողները պետք է լինեն» բանտում: Նրանց խոսքով՝ իրենք ցանկանում են այս կերպ ձայն հասցնել ԿԸՀ-ում գտնվող անձանց:

ԿԸՀ-ի շենքի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։


 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb