Վրաստանում COVID-ի 528 նոր դեպք է գրանցվել

Աշխարհ 23.03.2021   13:18   51

Մարտի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 528 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  278 178 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 20 903 թեստավորում, որից 14 296-ը հակամարմինների թեստով, 6 607-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 299 պացիենտ:

Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 270 668 մարդ, վարակից մահացել է ևս 4  մարդ, ընդհանուր՝ 3 714:

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb