Վրաստանում Covid-19-ով վարակակիրների թիվն ավելացել է 1550-ով

Աշխարհ 19.01.2021   15:15   40

Վերջին 24 ժամում, Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակակիրների թիվն ավելացել է 1550-ով: Մահացել է 15 մարդ:

Պաշտոնական տվյալներով, համաճարակի սկզբից մինչև այսօր երկրում բացահայտվել է վարակման 249 465 դեպք:

Վերջին մեկ օրում ապաքինվել է 494 պացիենտ, համաճարակի սկզբից մինչև օրս առողջացել է 235 130 մարդ: Մահացել է 2973 մարդ:

Մեկ օրում կատարվել է 17 398 թեստավորում, այդ թվում՝ 12 166-ը հակագենի, իսկ 5232-ը՝ ՊՇՌ-թեստ:

Կարանտինում է գտնվում 472 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 3656, իսկ կովիդ-հյուրանոցներում՝ 563:

Բուժման նպատակով արտերկրից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Աղբյուրը՝ jnews.ge


 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb