Վրաստանում COVID-19-ից 12-րդ պացիենտն է մահացել

Աշխարհ 14.05.2020   12:46   285

Վրաստանում կորոնավիրուսով վարակման հետևանքով 12-րդ մարդն է մահացել: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի վարչապետ Գեորգի Գախարիային:

Վարչապետը տեղեկացրել է, որ մահացածն 81-ամյա կին է:

«Այս ցավալի փաստն ապացուցում է, որ համավարակների դեմ ցանկացած հաջող պայքարից պետք է եզրակացություններ անել: Սա երկար գործընթաց է»,-հայտարարել է Գախարիան:

Վերջին տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 652 դեպք, վարակվածներից 383-ն առողջացել է:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon