Վրաստանում Covid-19-ի դեմ պատվաստման 27 դեպքում լուրջ բարդություններ են գրանցվել

Աշխարհ 02.04.2021   11:10   48

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանցից 27-ի դեպքում արձանագրվել են կողմնակի լուրջ բարդություններ, հայտնում է 1tv.ge-ն։

«Հայտնի է դարձել, որ լուրջ բարդությունը 27-ի դեպքում է եղել: Մնացածը եղել են աննշան և կողմնակի բարդություններ», – նշել է կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Բացի այդ, ըստ Գամղրելիձեի, ապրիլի 1-ի ժամը 3-ի դրությամբ՝ Վրաստանում պատվաստվել են 8536 բուժաշխատողներ և 65-ից բարձր քաղաքացիներ:

 


 Պիտակներ
         պատվաստման


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb