Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսի 1137 դեպք

Աշխարհ 21.01.2021   14:09   51

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 137 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 17 019 թեստ, այստեղից 9 840-ը՝ հակագենի արագ թեստով և 7 179-ը՝ «ՊՇՌ»:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 251 071 դեպք: Ապաքինվել է ևս 1 179 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 238 101:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավարակի զոհ է դարձել 2 998 անձ:

Կարանտինային գոտիներում կա 478 մարդ:

Աղբյուրը՝ jnews.ge


 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb