Վրաստանում արգելել են հարսանիքներ ու թաղումներ անցկացնելը

Աշխարհ 09.09.2020   16:08   49

Վրաստանի վարչապետին կից COVID-19-ի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը արգելել է հարսանիքները, տարեդարձերը, ոգեկոչումները և այլ նմանատիպ այլ միջոցառումները՝ կապված երկրում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի հետ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով կառավարության վարչակազմի ղեկավար Նատիա Մեզվրիշվիլիի հայտարարությանը:

Նշվում է, որ նոր կանոնակարգն ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 10-ից։

Վրաստանի Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն ՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1773 դեպք։ Բժշկական հաստատություններում բուժում է ստանում 390 մարդ: Ընդհանուր առմամբ, 1,321 հիվանդ վերականգնվել է, 19-ը՝ մահացել:



 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb