Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2316 նոր դեպք

Աշխարհ 05.01.2021   13:00   49

Հունվարի 5-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2316 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 232 079 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 14 511 նմուշառում, այդ թվում 9300-ը հակամարմինների թեստով, 5211-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 382 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 222 787 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում վարակից մահացել է 18 մարդ, ընդհանուր՝ 2646:

Կարանտինային գոտում է գտնվում 377 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 4012 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 763 պացիենտ:


 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb