Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 731 նոր դեպք

Աշխարհ 28.10.2020   13:20   45

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 731 նոր դեպք: Այս մասին հայտնում է stopcov.ge կայքը:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 33 858 դեպք: Ապաքինվել է ևս 2 197 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է  14 829:

Կորոնավիրուսի հետևանքով, վերջին 24 ժամում երկրում մահացել է 15 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 253:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 3 507 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ է՝ 4 022 մարդ, կովիդ-հյուրանոցներում գնտվող անձանց թիվը կազմում է 2 344:

Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:


 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb