Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մոտ 3700 նոր դեպք

Աշխարհ 19.11.2020   14:20   22

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 697 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 93 092 է: Այս մասին գրում է stopcov.ge կայքը:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 409 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 73 877 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր՝ 753:

Կարանտինային գոտում է գտնվում 2 186 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 5 833 մարդ:


 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb