Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի չորս նոր դեպք

Իրադարձային 05.06.2020   11:17   164

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի չորս նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում՝ stopcov.ge:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 805 դեպք:

Ապաքինվել է ևս 6 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 650:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2424 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 304-ը:



 Պիտակներ
         Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb