Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 919 նոր դեպք

Աշխարհ 15.10.2020   14:10   23

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 919 նոր դեպք: Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձեն:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 14 440 դեպք: Ապաքինվել է ևս 208 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 7367:

Կորոնավիրուսից մահացել է ևս չորս պացիենտ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 113:

Կարանտինի ռեժիմում է մնում 5 792 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ՝ 836 մարդ: Բացի այդ, կովիդ-հյուրանոցներում գնտվող անձանց թիվը կազմում է 1042:

Բուժման նպատակով արտասահմանից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

 



 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb