Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Աշխարհ 28.07.2020   12:46   297

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքէջում:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1145 դեպք: Ապաքինվել է ևս 5 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 927:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 մարդ:

Կարանտինի ռեժիմում է գտնվում 6459 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 353-ը:

Աղբյուրը՝ jnews.ge



 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb