Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 858 նոր դեպք

Աշխարհ 02.02.2021   12:38   67

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 858 նոր դեպք: Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 17 271 թեստ, այստեղից 11 459-ը՝ հակագենի արագ թեստով և 5 812-ը՝ «ՊՇՌ»: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Դրականության ցուցանիշը. օրական 5%, վերջին 14 օրը – 4,8%, վերջին 7 օրը – 3,8%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 259 209 դեպք: Ապաքինվել է ևս 580 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 250 289:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 208 անձ:


 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb