Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 723 նոր դեպք

Աշխարհ 28.01.2021   17:07   56

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 723 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 932 մարդ, մահացել է 19 պացիենտ:

Մեկ օրում կատարվել է 17 850 փորձարկում, այդ թվում 10 718-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 7 132-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 256 287 դեպք, այստեղից բուժվել է 246 459 մարդ, մահացել է 3 127 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 538 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 2 770 անձ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 346 պացիենտ:

Հիշեցնենք, հունվարի 27-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 742 դեպք, ապաքինվել էր 1 081 պացիենտ:

Աղբյուրը՝ jnews.ge


 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb