Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 450 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 450 նոր դեպք, հայտնում է stopcov.ge-ն։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 158 154 դեպք: Ապաքինվել է ևս 2 306 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 129 210:
Կորոնավիրուսից մահացել է ևս 37 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 462:
Կարանտինային ռեժիմում է 1 325 մարդ, ինքնամեկուսացման մեջ՝ 52 850-ը:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր