Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 583 նոր դեպք

Իրադարձային 04.02.2021   14:27   53

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 583 նոր դեպք, գրում է վրացական Առաջին ալիքը։

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 16 605 թեստ, այստեղից 9 917-ը՝ հակագենի արագ թեստով և 6 688-ը՝ «ՊՇՌ»:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 260 480 դեպք: Ապաքինվել է ևս 671 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 251  748 :

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 19 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 240  անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 430 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 341 մարդ»,- նշված է տեղեկության մեջ:


 Պիտակներ
         Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb