Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 538 նոր դեպք

Աշխարհ 05.02.2021   13:31   68

Փետրվարի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 538 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 261 018 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 16808 թեստավորում, որից 9163-ը հակամարմինների թեստով, 7645-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 498 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 252 246 մարդ: 

Երկրում վարակից մահացել է ևս 18 մարդ, ընդհանուր՝ 3258:


 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb