Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք

Աշխարհ 27.05.2021   15:00   65

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 24 358 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական 2,09%, վերջին 14 օրը՝ 3,77%, վերջին 7 օրը՝ 3,47%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 340 838 դեպք: Ապաքինվել է ևս 1 481 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 323 409:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 4 699 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 125 601 մարդ, օրական՝ 4 291


 Պիտակներ
         Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb