Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 472 դեպք

Աշխարհ 28.11.2020   12:39   49

Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման 4 472 դեպք։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին առընթեր օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիչինավան, հայտնում է «Նովոստի-Գրուզիան։

Վրաստանում համավարակը սկսվելու պահից մինչ այսօր հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 127 942։

Ամենամեծ թվով վարակման նոր դեպքեր հայտնաբերվել են Թբիլիսիում՝ 1 784, Աջարիայում՝ 683, Իմերեթիայում՝ 662, Սամեգրելո եւ Զեմո Սվանեթիայում՝ 247, Քվեմո Քարթլիում՝ 292, Կախեթիայում՝ 228։ Ամենաքիչ թվով վարակումներ են հայտնաբերվել Ռաչա Լեչխումիում եւ Քվեմո Սվանեթիայում՝ օրական 41  նոր դեպք։ Գուրիայում գրանցվել է COVID-19-ի 123 նոր փաստ, Շիդա Քարթլիում՝ 192, Մցխեթ Մթիանեթիում՝ 127, իսկ Սամցխե Ջավախեթիում՝ 93։

Մեկ օրում կորոնավարակի հետևանքով մահացել է 34 պացիենտ, մահացածների ընդհանուր թիվը՝ 1 195 է։

Ապաքինվել է 106 328 մարդ, որոնցից 4 058-ը՝ անցած մեկ օրում։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb