Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 450 նոր դեպք

Աշխարհ 24.03.2021   12:19   53

Մարտի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 450 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  278 628 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 23 293 թեստավորում, որից 13 751-ը հակամարմինների թեստով, 9 542-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 254 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 270 922 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 8 մարդ, ընդհանուր՝ 3 722:

 


 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb