Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Աշխարհ 24.06.2020   11:51   150

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝  stopcov.ge հատուկ կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 914 դեպք:

Դրա հետ մեկտեղ, չի փոխվել ապաքինվածների թիվը և կազմում է 768:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2744 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 258-ը: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:



 Պիտակներ
         Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb