Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 473 նոր դեպք

Աշխարհ 13.11.2020   12:02   25

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 473 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 73 154 դեպք: Ապաքինվել է ևս 3 342 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 55 511:

Կորոնավիրուսից մահացել է ևս 37 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 636:

Կարանտինային տարածքում գտնվում է 2506 անձ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 3311 է, ստացիոնար հսկողության տակ՝ 4918-ը:

Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:


 Պիտակներ
         Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb