Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 443 նոր դեպք

Իրադարձային 18.11.2020   13:37   44

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 443 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 89 395 դեպք: Ապաքինվել է ևս 2 539 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 71 468 :

Կորոնավիրուսից մահացել է ևս 37 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 815:

Կարանտինայի ռեժիմում է 2370 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 5 763 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 435-ը:


 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb