Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 345 նոր դեպք

Իրադարձային 23.12.2020   13:51   61

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 345 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 3 560 պացիենտ:

Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 51 մարդ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 214 871 դեպք, այստեղից ապաքինվել է 191 968 պացիենտ, մահացել է 2 233 մարդ:

Կարանտինային գոտիներում այս պահին գտնվում է 455 քաղաքացի, 6 358 մարդ բուժվում է հիվանդանոցներում, 1 600 անձ գտնվում է կովիդ-հյուրանոցներում: Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

 


 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb