Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիճինավան։
Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 1 311 մարդ, մահացել է 16 պացիենտ: Մեկ օրում Վրաստանում կատարվել է 6 868 թեստավորում։
Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 253 816 դեպք, այստեղից բուժվել է 243 396 մարդ, մահացել է 3 071 պացիենտ:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր