Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1972 նոր դեպք

Աշխարհ 24.12.2020   13:00   40

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1972 նոր դեպք։ Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան ասուլիսի ժամանակ, փոխանցում է 1tv.ge-ն։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 216 843 դեպք: Ապաքինվել է ևս 2 737 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 194 705:

Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 276:

Վերջին 24 ժամում անցկացվել է 13 699 թեստ, այստեղից 7 146-ը՝ հակագենի արագ թեստով, 6 553-ը՝ PCR:

Կարանտինային ռեժիմում գտնվում է 405 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6 149-ը։


 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb