Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 171 նոր դեպք

Աշխարհ 29.03.2021   14:10   32

Մարտի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 171 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  280 472 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 14 298 թեստավորում, որից 8 547-ը հակամարմինների թեստով, 5 751-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 382 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 272 601 մարդ: 

Երկրում վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 3 765:

 


 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb