Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1696 նոր դեպք

Աշխարհ 30.10.2020   13:00   25

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1696 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 37263 դեպք: Ապաքինվել է ևս 2 906 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 19810:

Կորոնավիրուսից մահացել է ևս 12 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 285:

Կարանտինի ռեժիմում է մնում 3 070 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4 200-ը:


 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb