Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք

Աշխարհ 05.08.2020   12:30   136

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, հայտնել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1197 դեպք: Ապաքինվել է ևս 12 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 974:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 7066 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 294-ը:



 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb