Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 508 նոր դեպք

Աշխարհ 07.10.2020   13:55   31

Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 508 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 9753 դեպք:

Ապաքինվել է ևս 348 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 5235։

Կորոնավարակի հետևանքով մահացել է 62 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 655 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 863 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Աղբյուրը՝ jnews.ge



 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb