Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 3 801 նոր դեպք

Աշխարհ 26.11.2020   14:03   48

Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 3 801 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին տարածում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնը:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 118 690 դեպք: Ապաքինվել է ևս 3 200 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 98 781:

Կորոնավարակից մահացել է ևս 39 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 124:

Կարանտինային ռեժիմում է 2 037 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 145 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 920-ը:

Արտասահմանից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Աղբյուրը՝ jnews.ge


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb